Հարավային Կովկասի առաջին հանրապետությունները (1918-1920/21)․ պետականության կարճատև փորձը

Ամսաթիվ՝ 2021 թ հոկտեմբերի 11-12

Առցանց գիտաժողով ZOOM հարթակում

Լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն և վրացերեն (կկատարվի համաժամանակյա թարգմանություն)

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3zkzLZX

Read in EnglishRead in Russian

Memory Conference banner 2021

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակը Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի և Սովետական անցյալի հետազոտության լաբորատորիայի (Սովլաբ) հետ համատեղ կազմակերպում է «Հիշողության քաղաքականություն» թեմայով Հարավկովկասյան տարածաշրջանային գիտաժողովը՝ քննարկելու Հարավային Կովկասի առաջին անկախ հանրապետությունների կազմավորման հիմքերը և դրանց թողած ժառանգությունը։ Չնայած այն իրողությանը, որ Խորհրդային կարմիր բանակի ներխուժման պատճառով այս հանրապետությունները կարճ կյանք ունեցան, նրանց թողած ժառանգության նոր մեկնաբանությունները հետխորհրդային շրջանում անկյունաքարային նշանակություն են ունեցել պետականաշինության և ազգային ինքնության ստեղծման գործընթացների համար։ Վերջին շրջանում Հարավային Կովկասի առաջին հանրապետություններն ուսումնասիրող ակադեմիական շրջանակներում աշխուժացել են քննարկումները 1918-20/21 թթ-ի ժամանակահատվածի վերաբերյալ, և նկատվում է այս շրջանի կարևորության շեշտադրում։ Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ տարբեր դերակատարներ՝ գիտնականներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ և քաղաքականություն մշակողներ, շարունակեն համակարգային եղանակով վերլուծել և քննարկել այս առանցքային ժամանակաշրջանը։ Ուստի և մեր բանախոսների հետ կփորձենք վեր հանել այն աշխարհաքաղաքական իրականությունը և ներքին զարգացումները, որ հանգեցրին առաջին հանրապետությունների անկախության հռչակմանը։ Բացի սրանից՝ հատուկ ուշադրություն կդարձնենք այն քաղաքական մոդելներին և բարեփոխումներին, որ քաղաքական և մտավորական էլիտաները ներդրեցին և իրականացրին տարբեր ոլորտներում։ Գիտաժողովի համար առանցքային նշանակություն ունի հետևյալ հարցադրումը` այսօրվա պետականաշինությունը նկատի ունենալով՝ ի՞նչ կարող ենք սովորել առաջին հանրապետությունների փորձից։

Տարբեր գիտակարգերի (մարդաբանություն, քաղաքագիտություն, պատմություն) գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին միավորելով մեկ հարթակում՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամն իր գործընկերների հետ միասին խրախուսում է հիշողության քաղաքականության կարևոր թեմաների շուրջ հետազոտություններն ու քննարկումները և նպաստում Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացմանը։

Օր 1- հոկտեմբերի 11, 2021

12:00-12:15 (Թբիլիսիի, Բաքվի և Երևանի ժամանակով)

Բացման խոսք Դոկտոր Սոնյա Շիֆերս, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբլիսիի գրասենյակի տնօրեն և պրոֆեսոր Գիգա Զեդանիա՝ Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի ռեկտոր (tbc)

12:15-13:15 Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Քեթևան Գուրչիանիի և նույն համալսարանի խորհրդային և հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի  պրոֆեսոր Թիմոթի Բլաուվելտի զրույցը «Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն (1918).  ակնկալիքներ, աշխարհաքաղաքականություն և ազգային ծրագրեր» թեմայի շուրջ։

(Այս նստաշրջանի ընթացքում Քեթևանը և Թիմոթին կքննարկեն ԱԺԴՀ-ի հիմքում ընկած գաղափարը, ինչպես նաև այդ հանրապետության կազմաքանդումը։ Բացի նշվածից՝ նրանք կդիտարկեն մինչև առաջին հանրապետությունների հռչակումը առկա նախապայմանները/աշխարհաքաղաքական իրավիճակը):  

13:15-14:45 Պանելային քննարկում (I): Առաջին հանրապետությունների քաղաքական իդեալները պետականության մոռացված մոդելնե՞ր

(Այս պանելային քննարկման ընթացքում բանախոսները կուրվագծեն երեք հանրապետություններից յուրաքանչյուրի կազմավորման հիմքերը և գաղափարախոսությունները։ Ավելին, կքննարկվի առաջին սահմանադրությունների կարևորությունը առաջադեմ դրույթներ պարունակելու և մի շարք ոլորտներում (օրինակ՝ սոցիալ-տնտեսական) իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Բանախոսները կանդրադառնան առաջին խորհրդարաններին, ինչպես նաև իշխող էլիտաների քաղաքական միավորումներին, և նրան, թե ինչպես էին կուսակցությունները ազդում հաստատվող քաղաքականությունների վրա։  Նոր պետական ինստիտուտների, առողջապահական, կրթական և իրավական համակարգերի ստեղծման, սահմանների հարցերը ևս կարող են դառնալ քննարկման առարկա։)

Բանախոսներ

- Ռիչարդ Հովհաննիսյան, պատմաբան, Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր

- Իրակլի Իրեմաձե, պատմության ֆակուլտետի ասպիրանտ, Թբիլիսիի պետական համալսարան

-  Դոկտոր Նիգար Մաքսվել, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիա

Մոդերատոր՝ Նատալյա Ալհազիշվիլի, «Պոեզիա» հրատարակչության տնօրեն, Սովլաբի խորհրդի անդամ  

14:45-15:00 Ընդմիջում

15:00-16:30 Պանելային քննարկում (II): Պետական ինստիտուտների ստեղծումը. առաջին հանրապետությունների մշակութային և կրթական քաղաքականությունները

(Այս պանելի ընթացքում բանախոսները կքննարկեն համալսարանների հիմնադրումը Հարավային Կովկասում և կանդրադառնան կրթական քաղաքականությանը երեք երկրներում։  Այսպես, հայտնի է, որ Վրաստանում բարձրագույն կրթությունը ֆինանսավորվում էր պետության կողմից, Ադրբեջանում պետությունն ուսանողներին ուղարկում էր արտասահմանում սովորելու, իսկ Հայաստանում կրթությունը հանրային էր, ինչն արտացոլված էր անգամ նախարարության անվան մեջ՝ Հանրային կրթության նախարարություն։

Քննարկման այս փուլում բանախոսները կարող են անդրադառնալ նաև գրականությանը առնչվող հարցերին, մասնավորապես կարևոր հրատարակություններին/ թարգմանություններին թե՛ Հարավային Կովկասի երկրներում, թե՛ դրանց մասին՝ տարածաշրջանի սահմաններից դուրս, ինչպե՞ս էին դրանք հասնում Հարավային Կովկաս։ Ըստ այսմ, կարող են նաև քննարկվել Հարավային Կովկասի երկրների և արտաքին աշխարհի մշակութային կապերը։  Կրթական քաղաքականությունն ի՞նչ ազդեցություն ուներ գրականության, հասարակության և քաղաքականության վրա։ Ի՞նչ դեր ունեին կրթությունը, մշակույթը, գրականությունը ազգային ինքնության ձևավորման հարցում։)

Բանախոսներ

- Ալթայ Գոյուշով, պատմաբան, Բաքվի հետազոտական ինստիտուտ

- Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ

- Լելա Գապրինդաշվիլի, փիլիսոփա, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր

Մոդերատոր՝ Նիկա Մուսավի, գրող և լրագրող

Օր 2- հոկտեմբերի 12, 2021

15:00-16:30 Պանելային քննարկում (III): Վերստին գրելով պատմութունը փոխելով Հարավային Կովկասի առաջին հանրապետությունների մասին խորհրդային և հետխորհրդային պատմագրության պաշտոնական պատումները

(Այս պանելի ընթացքում բանախոսները  կքննարկեն, թե խորհրդային և հետխորհրդային շրջանում պատմաբաններն ինչպես էին գրում առաջին հանրապետությունների մասին։ Ինչպե՞ս էին գրվել առաջին հանրապետությունների պատմությունները, օրինակ՝ ինչպե՞ս է առաջին հանրապետությունների ժամանակահատվածն արտացոլվել Խորհրդային Միության առաջին և վերջին տարիների պատմագրության մեջ, և ինչպե՞ս են այս պատմագրությունները փոխկապակցված։ Այս հարցերը կարող են ձևակերպվել ավելի լայն և անդրադառնալ խորհրդային պատմագրության խնդիրներին, որը նույնիսկ այսօր բավական մեծ դեր է խաղում Հարավային Կովկասում:

Բանախոսներ

- Իրակլի Խվադագիանի,  հետազոտող, Սովետական անցյալի հետազոտության լաբորատորիա (Սովլաբ)

-  Նաիրա Սահակյան, հումանիտար գիտությունների դոկտոր, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն և Հայաստանի ամերիկյան համալսարան 

- Սևիլ Հուսեյնովա, Բեռլինում Հումբոլդտի համալսարան, Եվրոպական էթնոլոգիայի ինստիտուտ

Մոդերատոր՝ Էվիյա Հովհաննիսյան, ՀԲՀ         

17:45-19:15 Պանելային քննարկում (IV): Առաջին հանրապետությունների ժառանգությունն այսօրվա տեսանկյունից

(Այս պանելային քննարկման ընթացքում բանախոսները կանդրադառնան առաջին հանրապետությունների դերին պետականաշինության և ազգային ինքնության ձևավորման համատեքստում։ Կվերլուծվեն հետևյալ հիմնական հարցերը կա՞ն արդյոք նույնաբնույթ մարտահրավերներ, որ ծառացել են թե՛ առաջին հանրապետության, թե՛ ներկայի քաղաքական էլիտաների առաջ,  արդյո՞ք առաջին հանրապետությունները և դրանց ժառանգությունը ազդեցություն են թողել տարածաշրջանում ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացման վրա։ Եթե այո, ինչպիսի՞ն է եղել այն։ Ինչպե՞ս կարող ենք առաջին հանրապետության կարևորության արհեստական ընկալումից անցում կատարել այս շրջանի ավելի համակողմանի և բազմաշերտ ըմբռնման։  Ինչպե՞ս էին Հարավային Կովկասի հետխորհրդային երեք հանրապետությունների մտավորական և քաղաքական էլիտաները օգտագործում և վերաիմաստավորում առաջին հանրապետությունների խորհրդանիշները, ժառանգությունն ու պատմությունը։

Հիշողության մշակույթ։ Էական հարցեր, որ կարող են քննարկվել․ունե՞նք առաջին հանրապետությունների գլխավոր դերակատարների հուշարձաններ և հիշողության/կոմեմորացիայի այլ տեսակներ։ Ինչպե՞ս են առաջին հանրապետությունները ներկայացվել պատմության թանգարաններում/արխիվներում և այլուր։ Ի՞նչ է տեղի ունեցել այն շենքերի հետ, որոնցում առաջին հանրապետության ժամանակ գործում էին պետական մարմինները դրանք գործածվու՞մ են նույն նպատակով, թե՞ մոռացվել են։)

Բանախոսներ

- Աշոտ Ոսկանյան, փիլիսոփայության դոկտոր, դոցենտ, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն

- Պրոֆեսոր Գիգա Զեդանիա, Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան 

- Դոկտոր Զաուր Գասիմով, Բոննի համալսարան

Մոդերատոր՝ Էլեն Կեկելիա, Վիրջինիայի համալսարան, սոցիոլոգիայի ֆակուլտետ

19:15 – 19:40 Գիտաժողովի ամփոփում